Рубрика: աշխարհագրություն
-
Հայաստանի Հանրապետության քիմիական արդյունաբերությունը
Քմիական արդյունաբերությունը համարվում է ժամանակակից արդյունաբերության առաջատար եւ արագ զարգացող ճյուղերից մեկը: Նրա հումքային բազան շատ լայն է. բացի հանքային հումքից (աղեր, ծծումբ, ֆոսֆորիտներ եւ այլն) եւ օրգանական ծագման վառելանյութերից (նավթ, գազ, ածուխ եւ այլն), օգտագործվում են նաեւ մետաղաձուլության, անտառարդյունաբերության եւ այլ ճյուղերի արտադրությունների թափոնները Նշել Հայաստանի Հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները։Քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները, որպես…
-
Անասնապահություն
Անասնապահության հիմնական զարգացումը պայմանավորված է կերային բազայով։ Անասուններին պետք է սնել արոտային թարմ խոտով, իսկ ցուրտ սեզոնին կուտակված մսուրային կերով։ Հայաստանում արոտային կերը բավարարում է, բայց մսուրային կերը անբավարար է, իսկ այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ են՝ բնական խոտհարքներ և կերային մշակաբույսեր։ Ի՞նչ կապ ունի անասնապահությունը ՀՀ-ն տնտեսության մյուս ճյուղերի հետ:Կարծում եմ այնքանով կապ ունի,…
-
Տրանսպորտ
ՀՀ տրանսպորտային աշխարհագրական դիրքը բարենպաստ է տրանսպորտային տեսակներից օգտվելու համար։ Միակ բացառությունն է ծովային ուղին, որը մեր երկիրը աշխարհագրական դիրքից ելնելով չունի։ Մեր պետության տարածքը փոքր է, ուստի երկաթուղային կոմունիկացիաները ոչ միշտ են օգտակար, և նախընտրելի է ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը, որը կրկնակի էժան է և հասանելի։ Ունենք օդային կոմունիկացիոն միջոցներ, օրինակ՝ <<Զվարթնոց>> օդանավակայանը, որը տարածաշրջանի…
-
Արդյունաբերության ճյուղեր
Բնութագրե՛ք արդյունաբերության նորագույն ճյուղերը, գնահատե՛ք դրանց դերը և տեղը համաշխարհային տնտեսության ﬔջ:Տեղեկատվական տեխնոլոգիա, համակարգչային տեխնիկա, ռադիոէլեկտրոնիկա, լազերային տեխնիկա։ Որո՞նք են նորագույն ճյուղերի զարգացման նախադրյալները ՀՀ-ում:Հայաստանի Հանրապետությունում առկա են բոլոր նախադրյալները նշված ոչ նյութատար և ոչ էներգատար, բայց գիտատար և որակյալ աշ խատանք պահանջող ճյուղերի զարգացման համար։ Երևանում, Գյումրի ում, Վանաձորում և մի շարք այլ քաղաքներում…
-
Հայաստանի Հանրապետության բուսաբուծություն
Որո՞նք են տվյալ ուղղության զարգացման նախադրյալները և խոչընդոտները Մշակովի բույսերի շարու մ աﬔնա ﬔծբաժինն են հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերը,որոնք կազմում են ցանքատարածությանների շուրջ 55%-ը: Դրանց մշակթյան համար առավել բարենպաստ պայմաններ կան Շիրակի դաշտում և Տեղի (Գորիսի) սարավանդում: Պտղաբուծության համախառն բերքի վրա ﬔծ ազդեցություն ենթողնում ﬔր հանրապետության փոփոխական եղանակային պայմանները,հատկապես վաղ գարնանային և ուշ աշնանային ցրտահարությունները:…
-
Գրավոր աշխատանք
1․ Ընտրել «հանքավայրեր – հանքաքար» համապատասխանությունների ճիշտշարքը.ա. Մեղրաձոր, Սոթք 1. պղնձահրաքարբ. Սվարանց, Դաշքեսան 2. տուֆգ. Ալավերդի,Կապան 3. ոսկիդ. Արագած, Շիրակ 4. երկաթաքար1) ա–3, բ–4, գ–1, դ–22) ա–3, բ–2, գ–4, դ–13) ա–1, բ–3, գ–2, դ–44) ա–4, բ–1, գ–2, դ–3 2․ Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.1) Շատ կան հանքային բուժիչ աղբյուրներ:2) Ընդերքը հարուստ է վառելիքային…
-
Հայկական բուսական աշխարհ
Հայաստանի բուսական աշխարհը տարատեսակ է և յուրահատուկ։ Բուսական աշխարհը ավելի գեղեցիկ է դարձնում մեր աշխարհը, թթվածին է տալիս մեզ, և մենք նույնիսկ չենք էլ մտածում կամ նկատում, և հաճախ նույնիսկ ոչնչացնում ենք, չնայած որ պետք է պաշտպանել և նպաստել դրա բարգավաճմանը: Հայաստանի բուսական աշխարհը բույսերի տեսակների քանակով աշխարհում առաջիններից մեկն է: Չնայած Հայաստանի փոքր տարածքին,…
-
Հայկական լեռնաշխարհ
Սկսելով նկարագրել լեռնաշխարհի դիրքն ու սահմանները նախ նշենք թե ինչ է իրենից ներկայացնում լեռնաշխարհ տերմինը։ Լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական հասկացություն է։ Այն լեռնաշղթաների, լեռնազանգվածների, սարահարթերի և միջլեռնային գոգավորությունների համադրություն է, որոնք միասնորեն ունեն ծովի մակարդակից ընդհանուր բարձր տեղադրություն: Հայկական Լեռնաշխարհի տարածքը վաղ երկրաբանական անցյալում եղել է Թետիս օվկիանոսի հատակում։ Թետիս օվկիանոսը զբաղեցնում էր Գոնդվանա և Լավրասիա մայրցամաքների…
-
Հողածածկ
Այսպիսով, հողը Երկրի ցամաքային տարածքի վերին շերտն է, որտեղ աճում են բույսերի արմատները: Այն անօրգանական բաղադրիչների (տարբեր ծագման ապարներ, որոնք քայքայվել, մասնատվել և վերածվել են հողի ֆիզիկական հիմքի) և բերրիությունը պայմանավորող օրգանական նյութի (հումուս) միասնությունն է, որն ունի կառուցվածք: Պատահում է, որ հողում բացակայում է (անչափ քիչ է) օրգանական նյութը և այդ դեպքում ընդունված է…
-
Ի՞նչ է մթնոլորտը, շերտերը
Մթնոլորտը Երկրագունդը շրջապատող օդի շերտն է՝ մի հսկայական գազային օվկիանոս, որի հատակը Երկրի մակերևույթն է: Մթնոլորտը, որով պայմանավորված է կյանքի գոյությունը Երկրի վրա, մի քանի գազերի՝ ազոտի (78%), թթվածնի (21%), արգոնի (0,93%), ածխաթթվական գազի (0,03%) խառնուրդ է: Այն աննշան քանակով պարունակում է նաև իներտ գազեր՝ նեոն, հելիում, մեթան, կրիպտոն և այլն: Գազերից բացի, մթնոլորտում միշտ առկա…