Рубрика: հայոց պատմություն
-
Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները.
1992թ. հունվարին ՀՀ-ն անդամակցեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպումը (ԵԱՀԿ)։ ԵԱՀԿ-ն բավականաչափ ակտիվ գործունեություն ծավալեց ղարաբաղյան առճակատման խաղաղեցման և հարցը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ։ ԵԱՀԿ-ն կոչ էր անում միջազգային հեղինակավոր կառույցներին շտապ միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանի վայրագությունները դադարեցնելու, Լեռնային Ղարաբաղի տանջահար ժողովրդին առարկայական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Թե՛ ՀՀ-ն և թե՛ ԼՂՀ-ն կողմ են հիմնահարցի խաղաղ կարգավորմանը,…
-
ՀՀ միջազգային դրությունը
1991թ. նոյեմբերի 21-ին ՀՀ անկախությունը առաջինը ճանաչել ու դիվանագիտական կապեր է հաստատել Լիտվայի Հանրապետությունը։ Այդ տարվա դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեցին ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան և այլ պետություններ։ 1992թ. մարտի 2-ին Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անդամ, 2001-ին ՝ Եվրախորհրդի։ 2012թ. հոկտեմբերին դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ։ 1991թ. դեկտեմբերի 17-ին ՌԴ-ն ճանաչեց ՀՀ անկախությունը։ Հաջորդ…
-
ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը
Անկախության հռչակումից հետո հանրապետության տնտեսական կյանքը կազմալուծվել էր: Ավերիչ երկրաշարժի հետևանքները, ԽՍՀՄ-ի փլուզումը, Արցախյան պատերազմը, շրջափակումը, երկիրը դրել էին ծանր վիճակի մեջ: Հայաստանը բացառիորեն մեկուսացած էր աշխարհից: Հարավում միայն Իրանն էր, որի հետ ուներ առևտրատնտեսական կապեր: Հյուսիսում Վրաստանը քաղաքացիական պատերազմների մեջ էր և տրանսպորտի նորմալ գործունեության համար պայմաններ չուներ: Ընդունվեց որոշումներ, որոնք նպատակ ունեին կարգավորելու…
-
Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը
1991թ. սեպտեմբերի 21-ին հանրապետությունում անցկացրել էին հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու հարցով: Հարցադրումը հետևյալն էր. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս»: Հավատարիմ մնալով այդ որոշմանը՝ Հայաստանի Հանրապետությունը չմասնակցեց միութենական նոր պայմանագրի մշակմանը, որը և առիթ տվեց բռնի ուժ գործադրել Ղարաբաղում: Հանրաքվեի ընթացքում Հայաստանի անկախության օգտին քվեարկեց 2 միլիոն 43…
-
ՀՀ անկախության գործընթացը
Մայիսի 20-ին կայացան ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ Խորհրդային Հայաստանի պատմության մեջ առաջին ժողովրդավարական և այլընտրանքային ընտրությունները: Ընտրողների ձայները համարյա հավասարապես բաժանվեցին ՀՀՇ-ի և Հայկոմկուսի թեկնածուների միջև: Հայաստանի նորընտիր Գերագույն խորհրդի նստաշրջանը սկսվեց 1990թ. հուլիսի 20-ին: Օգոստոսի 4-ին ՀՀՇ վարչության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ: Մի քանի օր անց Նախարարների խորհրդի նախագահ ընտրվեց Վազգեն…
-
Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին
1941 թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան խախտելով ԽՍՀՄ-ի հետ 1939 թ. օգոստոսի 23-ին 10 տարի ժամկետով կնքած պայմանագիրը՝ առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Նա իր առջև խնդիր էր դրել «կայծակնային» պատերազմի միջոցով մի քանի շաբաթվա ընթացքում ոչնչացնել կարմիր բանակը, զավթել Մոսկվան, Լենինգրադը, Կիևը և երկրի զգալի մասը, ստրկացնել ԽՍՀՄ ժողովուրդներին և ստեղծել մեծ կայսրություն։ Պատերազմն սկսվելու հենց առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հետ, մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու իր Հայրենիքը։ Պատերազմի սկզբին Թուրքիան Խորհրդային Հայաստանի սահմանների երկայնքով կուտակել էր մեծ թվով զինված ուժեր և հարմար պահի էր սպասում ներխուժելու Անդրկովկաս։
-
Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում
ՀՀ արտաքին քաղաքականության խնդիրը Հայկական հարցի լուծումն է՝ Թուրքիայի արևմտահայ նահանգները միացնել ՀՀ-ին, և ստեղծել Միացյալ անկախ Հայաստան։ 1919թ. բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը։ Անտանտի երկրները հաշտության պայմանագիր կնքեցին Քառյակ միության երկրների հետ։ Հայերի շահերը պաշտպանելու համար Փարիզ մեկնեց Հայաստանի պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի նախագահությամբ։ 1912թ․ գործում էր Հայ ազգային պատվիրակություն Պողոս Նուբար Փաշայի գլխավորությամբ։ 1919թ․ փետրվարին երկու պատվիրակությունները կոնֆերանսին…
-
ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը
Բաթումի պայմանագիրը կնքվել է 1918 թ-ի հունիսի 4-ին Բաթումում։Այսպես կոչված հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական առավարության և Հայաստանի Հանրապետության միջև։ Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար քառակուսի կիլոմետր, պետք է վերանային ֆիդայական բոլոր ջոկատները։Հայաստանին էր մնում Սևանը, Երևանը, Էջմիածինը։ Դեռևս 1918 թվականի մայիսի 14-ին, թուրքական պատվիրակությունը անդրկովկասյան պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում պահանջել էր իրեն հնարավորություն տալ «բարեկամաբար օգտագործել Ալեքսանդրապոլ–Ջուլֆա երկաթուղագիծը»։…
-
Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին. Կրթություն: Գիտություն:
Հայկական մշակույթն արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլում մեծ վերելք ապրեց, զարգացավ ժամանակի պահանջներին համահունչ և հարստացավ նոր ձեռքբերումներով: Ժամանակի գիտության, տեխնիկայի ու արվեստի զարգացման արդյունքները արևելահայ և արևմտահայ մշակույթի վերելքի կարևոր նախադրյալներ դարձան: Նոր ժամանակներում առաջնային նշանակություն ստացավ հայկական միջավայրում արդիական կրթական համակարգի ստեղծումը: XIXդ. երկրորդ կեսին, չնայած ցարիզմի հարուցած արգելքններին, վերելք ապրեց հայկական դպրոցը: Արևելահայության…
-
Մայիսյան հերոսամարտերը
1918 թվականի գարնանը թուրքրեը 50 հազարանոց զորքը կենտրոնացրել էին Կովկասյան ճակատում: Նրանք ծրագրել էին գրավել Արևելյան Հայաստանը, հասնել Բաքու, Ղազաստան և Հյուսիսային Իրան: Օգտվելով նպաստավոր հանգամանքից՝ մայիսի 15_ին թուրքական զորքերը հանկարծակի հարձակումով գրավեցին Ալեքսանդրապոլը: Թուրքական զորքի մի խումբ Ալեքսանդապոլից գնաց Արարատյան դաշտ՝ Երևանը և Էջմիածինը գրավելու, իսկ մյուսը Վանաձոր: Հայկական ազգային զորամասերը չէին կարող երկարատև…