Մեռած լեզուներ

Մեռած լեզուներ, որպես կենդանի հաղորդակցման միջոց այլես չգործածվող լեզուներ։ Տարբերում են չորս կարգի մեռած լեզուներ՝
Ներկայումս գոյություն ունեցող կենդանի լեզուների՝ գրավոր աղբյուրներով ավանդված ավելի հին վիճակը ներկայացնող լեզուներ, որոնք, կենդանի գործածությունից դուրս գալուց հետո, երկար ժամանակ պահպանվել են իբրե գրական լեզու ։
Լեզուներ, որոնց կրողները ոչնչացել կամ ձուլվել են այլ ժողովուրդների հետ, բայց իրենք ավանդված են բավական հարուստ գրավոր հուշարձաններով ։
Լեզուներ, որոնց անվանումները և որոշ բառեր՝ հիմնականում անձնանուններ և տեղանուններ, պահպանվել են այլ ժողովուրդների գրավոր աղբյուրներում ։
Իրենց կրող ժողովուրդների հետ մեկտեղ պատմական ասպարեզից անհետացած լեզուներ, որոնց երբեմնի գոյության մասին կարելի է ենթադրել հարեան ժողովուրդների լեզուների վրա թողած ազդեցությամբ իրանական որոշ լեզուներ կամ բարբառներ, որոնցից կատարված փոխառությունները պահպանվել են հայերենում։
Սովորաբար լեզվի գործածական վիճակից մեռած վիճակի անցումը տեղի է ունենում, երբ որևէ լեզու ուղակիորեն փոխարինվում է մեկ այլով։ Օրինակ գաղութացմեն հետևանքով որոշ ամերիկյան բնիկ լեզուներ փոխարինվել են անգլերենով, ֆրանսերենով, պորտուգալերենով, իսպաներենով կամ հոլանդերենով։ Երբեմն լեզուն այնքան շատ փոփոխությունների է ենթարկվում, որ լեզվաբաններն այն պարզապես ուրիշ լեզու են համարում կամ լեզուն ուրիշ մակարդակում․ այդպիսի օրինակ է հին անգլերենը, որը ժամանակակից անգլերենի նախահիմքն է եղել։ Նման դեպքերում լեզուն չի դադարում գործածվել, և քանի որ լեզվաբանների՝ մեռած լեզունների դասակարգումը խիստ կամայական է, այսպիսի նախնական լեզուները ամբողջովին մեռած չեն համարվում։ Ենթադրվում է, որ աշխարհի մոտ 7000 գործածական լեզուների 90%-ը կվերանա մինչև 2050 թվականը, քանի որ աշխարհի լեզվային համակարգը հասել է լճացման և նկատելի կերպով վերակազմավորվում է։

Տնտեսական և մշակութային գլոբալացումն ու զարգացումը շարունակվում են մեծ քայլերով առաջ ընթանալ, շատ լեզուներ կվտանգվեն և վերջապես կվերանան։ Տարածաշրջանային և ազգային աճող տնտեսական ներգրավվածության շնորհիվ, մարդկանց համար ավելի հեշտ է հաղորդակցվել և գործարքներ իրականացնել աշխարհում գերիշխող լինգվա ֆրանկայի միջոցով, ինչպիսիք են անգլերենը, չինարենը, իսպաներենը և ֆրանսերենը։ Ամերիկացի լեզվաբան Սառա Գրեը Թոմսընը և Թերենս Կոֆմանը իրենց հաղորդակցմանը խթանող լեզվային փոփոխությունների ուսումնասիրություն պնդում են, որ մշակութային ճնշման պայմաններում երբ մարդկությունը պետք է խոսի գերիշխող լեզվով, կարող են առաջանալ երեք լեզվաբանական հետևանքներ․ առաջինը և ամենատարածվածը այն է, երբ ստորադաս բնակչությունը կտրուկ կերպով կարող է սկսել գերիշխող լեզվով խոսել, մայրենի լեզուն ենթարկելով հանկարծակի մահի։ Երկրորդը, երբ լեզուն մահանում է սերնդեսերունդ փոխանցվելով։ Եվ երրորդ ամենահազվադեպ հետևանքը․ երբ այդ լեզվով խոսողները ինչքան հնարավոր է փորձում են պահել իրենց լեզուն, միևնույն ժամանակ գերիշխող լեզվի քերականական համակարգից փոխառելով որոշ տարրեր փոխելով ամբողջը, կամ որոշ մասեր։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы